14973 դիտում
08:37 16-04-2014
Սևանում մանր և միջին բիզնեսի տերերին հրահանգում են, որ համայնքի բյուջե գումար փոխանցեն. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գեղարքունիքի նախկին մարզպետ, Սևանի քաղաքապետ դարձած Ռուդիկ Ղուկասյանը կրկին մարզպետ նշանակվելու փորձեր է անում։ Սևանցիներն ասում են, որ նա շատ հիասթափված է Սևանի քաղաքապետի պաշտոնից՝ փող չկա, գործը շատ, դժգոհությունները՝ ծով։
Սևանցիներն էլ նույն կոտրած տաշտակի առաջ են կանգնել․ այստեղ ոչ մի բարեկարգման աշխատանք չի տարվում, մոտ 200 աշխատողների աշխատավարձ չի վճարվել, այնինչ համայնքի ղեկավարը խոստացել էր մինչև մարտի վերջ վճարել։ Սևանցիները պատմեցին նաև, որ քաղաքապետարանն աշխատելու այլ մեթոդ է ընտրել, իր ենթակայության տակ գտնվող աշխատողներից յուրաքանչյուրից 500 դրամ են պահում և փոխանցում «Սևան» բարեգործական հիմնադրամին։ Իսկ մանր և միջին բիզնեսի տերերին հրահանգում են, որ համայնքի բյուջե գումար փոխանցեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2152 դիտում
10:39 07-11-2019
Խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին․ «Փաստ»
Այս բաժնից
2191 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1621 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1441 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»