12785 դիտում
09:19 16-04-2014
Հայաստանի էներգետիկ ոլորտում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ բնակչությունը սպառել է 222 մլն խմ գազ, ինչը 3,2 տոկոսով պակաս է, քան անցած տարվա առաջին եռամսյակում։ Այս մասին տեղեկատվությունը երեկ տարածել է «ՀայՌուսգազարդը»։
Սա ուշագրավ է նրանով, որ մասնավորապես Արարատյան դաշտավայրում այս տարվա առաջին երեք ամիսներին միջին ջերմաստիճանը եղել է 1,7 աստիճան, իսկ անցած տարի՝ 2,3։ Այսինքն՝ այս տարի ավելի ցուրտ է եղել, բայց գազի սպառումը ոչ թե ավելացել է, այլ նվազել։ Պակաս կարևոր չէ, որ այս տարվա նշված ժամանակահատվածում մեր արդյունաբերությունը օգտագործել է ընդամենը 49 մլն խմ գազ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է մոտ 30 տոկոսով։ Արդյունաբերության կողմից գազի օգտագործման 1/3-ով կրճատումը ցույց է տալիս տնտեսության իրական՝ մեղմ ասած տխուր վիճակը։ Փոխարենը ավելի քան 30 տոկոսով աճել է էներգետիկ համակարգի սպառած գազի ծավալները և հասել 212 մլն խմ-ի։ Սա էլ իր հերթին ուշագրավ է նրանով, որ գազից ստացվող էներգիայի ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան ՀԷԿ-երում և Ատոմակայանում արտադրվածը։ Մի խոսքով, մեր էներգետիկ ոլորտում տեղի են ունենում հետաքրքիր գործընթացներ, որոնք առանձին ուսումնասիրության կարիք ունեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4039 դիտում
10:18 13-03-2015
Ռուսաստանում ինչ-որ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում. Ժողովուրդ
Այս բաժնից
2191 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1621 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1441 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»