211652_close_icon

Վաղը Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, առաջին անգամ կառավարության նիստ է վարելու․ Ժողովուրդ

views-count14482 դիտում article-date 10:20 16-04-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, առաջին անգամ կառավարության նիստ է վարելու: Կառավարության նիստի օրակարգ է ընդգրկվել անապահով ընտանիքներին մատակարարված գազի համար տրվող փոխհատուցման մասին կառավարության որոշման նախագիծը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պետք է փոխանցվի 115.7մլն դրամ գումար՝ բնակիչների հոգսը թեթևացնելու համար: Հանուն ճշմարտության նշենք, որ այս որոշման մասին առաջին անգամ խոսվել էր դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, սակայն այն կյանքի կկոչվի արդեն նոր վարչապետի օրոք»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր