1100 դիտում
15:52 16-04-2014
Հայաստանի երիտասարդական և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամների միջև համաձայնագիր է ստորագրվել
Ապրիլի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը ստորագրեցին երկու կառույցների միջև երիտասարդական ոլորտում համագործակցության համաձայնագիր։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ՀԵՀ-ը համագործակցում է մի շարք միջազգային կառույցների հետ՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտ (Netherlands Institute for Multiparty Democracy), և այսօր արդեն համագործակցության հիմք է դրվում Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի հետ։ Ըստ Կարեն Ավագյանի՝ ստորագրված համաձայնագիրը նախատեսում է կողմերի լայն համագործակցություն երիտասարդական քաղաքականության, կրթության, գիտության, մշակույթի, զբաղվածության, սպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Կարեն Ավագյանը տեղեկացրեց նաև, որ համագործակցության առաջին քայլերն արդեն արված են. կողմերը հունիսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացնեն Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որին կմասնակցի շուրջ 150 երիտասարդ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջաններից և Վրաստանից։ Նա ընդգծեց, որ Եվրասիական երիտասարդական համաժողովը լինելու է ապակուսակցական, և կարող են մասնակցել տարբեր քաղաքական ուժերի 18-35 տարեկան երիտասարդ ներկայացուցիչներ, ովքեր կհամապատասխանեն սահմանված չափանիշներին և կկարողանան լիարժեք մասնակցություն ապահովել, այդ թվում նաև՝ տարբեր մրցույթների։
Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի հիմնական խնդիրն է համագործակցությունն ԱՊՀ, Բալթյան տարածաշրջանի երկրների և Վրաստանի միջև հասարակական-քաղաքական, հումանիտար և այլ ոլորտներում։ Խոսելով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի մասին՝ պարոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ այն անցկացվում է նաև «Ռիա Նովոստիի», ՀԱՊԿ վերլուծական կենտրոնի, ՌԴ Պետդումայի երիտասարդ պատգամավորների հետ համատեղ։ Քննարկվելիք թեմաներն են՝ «Երիտասարդ լրագրողներ», «Երիտասարդ քաղաքական գործիչներ», «Եվրասիական անվտանգություն»։
Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի ընթացքում դասախոսություններ կկարդան անվանի փորձագետներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր երկրներից։ Ծրագիրը ներառում է նաև կլոր սեղաններ, քննարկումներ՝ եվրասիական ինտեգրման հարցերի, երիտասարդական հիմնախնդիրների շուրջ։ Զուգահեռաբար կանցկացվեն մի շարք մրցույթներ, մասնավորապես՝ «Միսս Եվրասիա-2014», ինտելեկտուալ խաղեր և սպորտային մրցումներ։
Նմանատիպ նյութեր
925 դիտում
19:17 14-04-2015
Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրվել է ներդրումային համաձայնագիր
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
814 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր