211652_close_icon
views-count5437 դիտում article-date 17:00 16-04-2014

Փորձաքննությունը չի ապացուցել քրեական «հեղինակություն» Թևոս Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսոյի մեղքը. ովքե՞ր են իրական մարդասպանները

Քրեական «հեղինակություն» Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով մի քանի փորձաքննության եզրակացություններ արդեն պատրաստ են: Ավելին, այդ փորձաքննության արդյունքներով՝ սպանության մեջ մեղադրվող «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի, մեղքը չի ապացուցվում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեական «հեղինակություն» Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սաֆարյանi փաստաբան Գայանե Գալոյանը: «Այդ փորձաքննական եզրակացություններով ի վնաս իմ պաշտպանյալի ոչինչ չկա: Նրա մեղքը հիմնավորող ոչինչ չկա: Սակայն նախաքննական գաղտնիությունից ելնելով` ավելին ասել չեմ կարող»,- ասաց Գ. Գալոյանը: Հիշեցենք, որ սույն գործով ձերբակալվել է նաեւ Տիգրան Ասատրյանի` Արթուր Սաֆարյանի աղջիկների կնունքի քավորը, իսկ Մովսես Ներսիսյանն անհետ կորած է: Նախաքննական մարմինը թեեւ հայտնել էր, որ նրան Տիգրան Ասատրյանը սպանել է եւ դին նետել Քանաքեռ ավանի կոյուղին, սակայն անգամ նրա դին մինչեւ այսօր չի հայտնաբերվել, iսկ պաշտպանական կողմը համոզված է, որ նա ողջ է:

Նմանատիպ նյութեր