211652_close_icon
views-count1232 դիտում article-date 21:02 16-04-2014

Մի օր անպայման կգլխավորեմ «Միլան»-ը. Ջենարո Գատուզո

«Միլան»-ի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն հուսով է, որ օրերից մի օր մարզչի կարգավիճակով կվերադառնա իր հարազատ ակումբ: Իտալացին արդեն մարզչական փորձ ունի, որը ձեռք է բերել «Սիոն»-ի և «Պալերմո»-ի աշխատելու ժամանակահատվածներում: « Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր մարզչի կարգավիճակով կվերադառնամ «Միլան», քանի որ այդ ակումբը իմ տունն է: Ես հրաժարվել եմ արտերկրներում աշխատելու բոլոր տարբերակներից: Ներկայումս առաջարկ ունեմ մի ակումբից, որը շատ մոտ է գտնվում իմ տանից: Այդ աոռւմով, որևէ հստակ բան չեմ կարող ասել: Պետք է սպասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է Գատուզոն:

Նմանատիպ նյութեր