1214 դիտում
18:25 16-04-2014
Գերությունից վերդարձած 23-ամյա Արսենը դուրս է գրվել հիվանդանոցից
Ադրբեջանում մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Խոջոյանի մայրը` տիկին Սվետան:
Նա ասաց, որ որդին լուրջ բռնությունների չի ենթարկվել, պարզապես հյուծված է: «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո էլ թույլ է, բայց հուսով ենք՝ կանցնի»,- ավելացրեց տիկին Սվետան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թովուզի շրջանում ձերբակալված հայ երիտասարդը Արսեն Խոջոյանն է, ով մինչեւ այդ Ադրբեջանից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հեղինե Խոջոյանը: Նա պատմել էր, որ Արսենը Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ է: «Սոցիալապես անապահով ընտանիք են: Եթե չեմ սխալվում, 9 երեխա են: Ի՞նչ փորձանքի մեջ հայտնվեցին, ի՞նչ պետք է անեն»,- ասաց Հեղինե Խոջոյանը: Տեղեկացրել էինք նաեւ, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնել էր ադրբեջանական haqqin.az պորտալը:
Նմանատիպ նյութեր
7860 դիտում
11:35 16-05-2014
Գերությունից վերադարձած Արսենը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
12899 դիտում
09:34 30-04-2020
94-ամյա Հրանուշ մայրիկը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս գրվել հիվանդանոցից
Այս բաժնից
679 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
598 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ