211652_close_icon
views-count950 դիտում article-date 14:10 18-04-2014

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Անջելո Գնեդինգերի և Լուկաս Գասսերի հետ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարատության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր: Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ կարևորում է բանակցային գործընթացը, ինչը նպաստելու է տարածաշրջանում լարվածության թուլացմանը:

Նմանատիպ նյութեր