211652_close_icon
views-count1204 դիտում article-date 17:54 18-04-2014

25-ամյա երիտասարդը ծանոթի աղջկան քոլեջ ընդունելու համար գումար է վերցրել՝ նրանց զրկելով և՛ գումարից, և՛ քոլեջից

25-ամյա Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չարաշահելով Աննա Ղարագյոզյանի վստահությունը, վերջինիս և դստերը քոլեջ ընդունելու պատրվակով, միասնական դիտավորությամբ Երևանի Շենգավիթ վարչական տարածքում գտնվող «Ձիարշավարանի» մոտ Աննա Ղարագյոզյանից մաս-մաս վերցրել է ընդհանուր հաշվով 120,000 ՀՀ դրամ և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով՝ խաբեությամբ տիրացել է զգալի չափերի հասնող գումարի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր