Ո՞րն է Հովիկ Աբրահամյանի նշանակման իմաստը. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Միանգամայն բնական է նորանշանակ վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի ցանկությունը. լինել ակտիվ և հաշված օրերի ընթացքում դրական տեղաշարժեր ապահովել երկրում: Ի վերջո՝ իր նշանակման իմաստը հենց դա է. եթե անգամ դրական փոփոխություններ չկարողանա իրականացնել, ապա գոնե մի քանի ամսով դրական փոփոխությունների հույսեր ապահովի, մարդկանց մոտ հավատ արթնացնի:
Երեկ, օրինակ, մարդիկ տպավորված էին Հովիկ Աբրահամյանի այցով նախագահականի մոտ ակցիա անող երիտասարդներին, նախօրեին կուտակայինի տույժերի հաշվարկը կասեցնելու մասին է հանձնարարություն տվել, զրուցել ու հուսադրել է Բուզանդի փողոցի բողոքողներին: Մեր հասարակությունը քչով բավարարվող, փոքրիկ քայլերից ոգևորվող և լավի հույսով ապրող հասարակություն է՝ այնքան քիչ բան է հարկավոր նրան բավարարելու համար: Ուղղակի մեր իշխանավորները այդ քիչն էլ են զլանում նրան տալ, սրանք միայն վերցնելու վարպետ են:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: