211652_close_icon
views-count13403 դիտում article-date 21:22 19-04-2014

«Նիվա»-ների բախում՝ Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11.2-րդ կմ հատվածում բախվել են 23-ամյա Դավիթ Զիրոյանի վարած «Վազ 2121 4» մակնիշի 740 ՍՏ 31 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղի բնակիչ, 59-ամյա Բաղդասար Գրիգորյանի վարած «Վազ 2121 3» մակնիշի 10 ԼՍ 175 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Վազ 2121 4»-ի ուղևոր Արայիկ Մարինոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, նույն դասակի վարչական պրակտիկայի ավագ տեսուչ Կարեն Ղալեչյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վարորդ Բ. Գրիգորյանը եղել է ոչ սթափ վիճակում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր