5747 դիտում
22:20 19-04-2014
Երևանում սոց. ծառայության բաժնի պետը BMW-ով վրաերթի է ենթարկել ատամնատեխնիկին
Այսօր՝ ապրիլի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՜ թիվ 12 շենքի դիմաց, Արագածոտնի մարզի բնակիչ, 49-ամյա Նորայր Անտոնյանը իր կողմից վարած BMW մակնիշի 10 PO 002 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված Երևանի բնակիչ, 21-ամյա Արթուր Աղաջանյանը տեղափոխվի Էրեբունի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ն. Անտոնյանն աշխատում է Ծաղկահովիտի սոցիալական ծառայությունում՝ որպես բաժնի պետ, իսկ վրաերթի ենթարկվածը՝ «Դենտա Էլիտա» ատամնաբուժական կենտրոնում՝ որպես ատամնատեխնիկ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13615 դիտում
20:41 24-05-2015
ԴԱՀԿ ծառայության բաժնի պետը Երևանում վրաերթի է ենթարկել դպրոցական տղայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ