211652_close_icon
views-count13624 դիտում article-date 20:41 24-05-2015

ԴԱՀԿ ծառայության բաժնի պետը Երևանում վրաերթի է ենթարկել դպրոցական տղայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Գագիկ Հարությունյանը իր վարած BYD մակնիշի 141 ԼՍ 67 համարանիշի ավտոմեքենայով Շերամի փողոցի թիվ 93 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Հաղթանակ գյուղի բնակիչ, 11-ամյա Գագիկ Ղազարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը, ով սովորում է Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում, մարմնական վնասվածքներով տեղափախվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարոդ Գ. Հարությունյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի բաժնի պետ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր