Կլոպը մեկնաբանել է «Բարսելոնա»-ն գլխավորելու լուրերը
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ում վերջին շրջանում ակտիվորեն ուղարկում են «Բարսելոնա» և «Մանչեսթեր Յունայթեդ», հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր ներկայիս ակումբից:
« Դորտմունդում ոչ մեկը չպետք անհանգստանա այդ առումով: Մենք բոլորս մի փոքր սիրահարված ենք այս ակումբին և այն հանգամանքին, թե ինչպես են այստեղ գործերը վարում»,-ասել է Կլոպը:
Ընդ որում թիմի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկե հայտնել է, որ Կլոպը մինչև 2017 թվականը բացառել է ակումբից հեռանալու տարբերակը: