21875 դիտում
10:43 23-01-2015
24-ամյա վարորդը Երևանում BMW-ով ավտոմեքենաների ջարդ է արել Տիգրան Մեծի պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Երևան քաղաքի Վարդանանց 32 շենքի բնակիչ, 24-ամյա Միքայել Ղազարյանը իր վարած BMW մակնիշի 64 MM 066 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ, 31-ամյա Կամո Պետրոսյանին պատկանող ու կայանված վիճակում գտնվող Opel մանիշի 35 ՏP 032 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Opel-ն էլ ընդհարվել է Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Գոռ Կարապետյանի վարած Opel մակնիշի 34 CF 263 համարանիշի և 21-ամյա Անդրանիկ Պահարեանի վարած Volkswagen մակնիշի 34 ՏC 736 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Կ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակներրի նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 17 փրկարարական ջոկատը: Ժամանել է նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագաբնքման խումբը՝ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Պահարեանն աշխատում է «Զաթար Պիցցա»-ում՝ որպես հաշվապահ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14083 դիտում
00:32 23-01-2014
26-ամյա վարորդը «Բրաբուս»-ով Արշակունյաց պողոտայում ավտոմեքենաների ջարդ է արել. կան վիրավորներ