211652_close_icon
views-count1401 դիտում article-date 14:20 21-04-2014

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են ավելացնել «Երկնագույն հոսք» գազատարի թողունակությունը մինչև 19 մլրդ խմ

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են «Երկնագույն հոսք» գազատարի թողունակությունը տարեկան 16 մլրդ խմ-ից մինչև 19 մլրդ խորանարդ մետր դարձնելու շուրջ: Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Անկարայում ռուսական կողմի հետ ունեցած բանակցություններից հետո կազմակերպված մամլո ասուլիսում: Այսօր թուրք նախարարը «Գազպրոմ»-ի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևի հետ քննարկելու է ռուսական գազի սակագինը զեղչելու շուրջ: Ավելի վաղ ռուսական կողմը տեղեկացրել էր,որ չի պատրաստվում զեղչ սահմանել Թուրքիային վաճառվող գազի հարցում, իսկ թուրքակիան կողմը, իր հերթին հայտնել էր, որ, ըստ պայմանագրի՝ Թուրքիան իրավունք ունի սակարկել գազի գինը: Հիշեցնենք, որ «Երկնագույն հոսք» գազատարով նախատեսվում է ռուսական բնական գազը Սև ծովով հասցնել Թուրքիա:

Նմանատիպ նյութեր