211652_close_icon
views-count1238 դիտում article-date 14:55 26-11-2014

Ռուսաստանը և Թուրքիան կավելացնեն «Երկնագույն հոսք»-ով գազամատակարարման ծավալները

Ռուսաստանը և Թուրքիան հաստատել են «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային մատակարարվող գազի ծավալները 3 մլրդ խմ-ով ավելացնելու մտադրության մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ Մոսկվայում կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովների նիստի արդյունքներն ամփոփելուց հետո, հաղորդում է Ria Novosti-ն: Այս տարվա հոկտեմբերի սկզբին «Գազպրոմ»-ը հայտարարեց, որ երկու երկրները պայմանավորվել են առաջիկայում «Երկնագույն հոսք»-ով փոխադրվող գազի ծավալները տարեկան 16-ից մինչև19 մլրդ խմ-ի հասցնելու մասին: Նրա խոսքով՝ ներկա պահին «Գազպրոմ»-ը և թուրքական Botas ընկերությունը աշխատում են տեխնիկական և տնտեսական պարամետրերը ճշտելու ուղղությամբ: Իր հերթին, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել էր, որ Գազպրոմը, ըստ նախնական հաշվարկի, կարող է «Երկնագույն հոսք»-ով գազի մատակարարումը սկսել 2016 թվականի սկզբից:

Նմանատիպ նյութեր