211652_close_icon
views-count1092 դիտում article-date 10:47 22-04-2014

Ցեղասպանության 99-ամյակի առթիվ Ստամբուլում միջոցառումներ են կազմակերպվելու

Հայոց ցեղասպանության 99-ամյակի կապակցությամբ Ստամբուլում եռօրյա միջոցառումների շարք է նախապատրաստվում, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=184]Ermenihaber.am[/url] կայքը: «Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի պլատֆորմը» ապրիլի 24-ին Հայդարփաշայից մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակը կոգեկոչի: Ժամը 11.00-ին 2011 թվականի ապրիլի 24-ին թուրք ծառայակցի կողմից սպանված հայազգի Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ կհարգեն նրա հիշատակը: Ժամը 19.00-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակության միջոցառում կկազմակերպվի: Թուրքական «Բիանեթ» լրատվական լայքի հաղորդմամբ՝ բացի ապրիլի 24-ից միջոցառումներ կկազմակերպվեն նաև 22-ին ու 23-ին: 22 Ապրիլ, ժամը 18.30 (Թուրքիայի ժամանակով) «Բաց դուռ» միջոցառում: Թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Եվրոպայից Ստամբուլ ժամանած ռասիզմի ընդդիմախոսների ու սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում կկազմակերպվի, որտեղ մտքերի ու տեսակետների փոխանակում տեղի կունենա: 14.30 Ստամբուլի «Շեհիր» համալսարան «1915-ի ի՞նչ է եղել» խորագրով խորհրդաժողով Համակարգող Դոկտոր, պրոֆեսոր Ֆերհաթ Քենթել Զեկուցողներ Ֆեթհիյե Չեթին (Գրող, փաստաբան) Բանջամին Աբթան Նիկօլաս Դավիդյան 23 Ապրիլ 12.30 Ցեղասպանության իրողության հետ առերեսման ֆորում: Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=184]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր