Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնանկ է արել Դեվիդ Մոյեսին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ շոտլադնացին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորել էր նախորդ ամռան ընթացքում, երբ այդ պաշտոնում փոխարինեց իր հայրենակից Ալեքս ֆերգյուսոնին: Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել է խաղացող-մարզիչ Ռայան Գիգգզը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորելու հավանական թեկնածուիներ են համարվում Յուրգեն Կլոպը, Դիեգո Սիմեոնեն, Լորան Բլանը, Անտոնիո Կոնտեն և Լուի վան Գալը: