2288 դիտում
16:39 22-04-2014
Այն հողերը, որտեղ մենք ապրում ենք, իրականում հայերին են պատկանում. քուրդ բլոգեր
Քուրդ բլոգեր Հայրի Թունչը թուրքական «Ռադիքալ» թերթի իր բլոգում «Ներողության նամակ հայ ժողովրդին՝ մի քրդից» վերնագրով հոդվածում ներողություն է խնդրում հայ ժողովրդից, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1603]Ermenihaber.am[/url] կայքը:
Թունչը հոդվածում վկայություններ է բերում ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Մարաշի կոտորածների մասին՝ նշելով, որ բոլոր կոտորածները նման են իրար: Միայն զոհերի պատմություններում փոխվում են գործողության վայրը և մարդկանց անունները:
Բլոգերը, երբ առաջին անգամ լսել է Հայոց ցեղասպանության մասին, չի հավատացել: Այն միտքը, որ այդպիսի կոտորած կարող էր լինել, բավական է մարդուն սարսափեցնելու համար: Հետագայում, երբ իմացել է Մարաշի կոտորածների մասին և ուսումնասիրել, հասկացել է, թե մարդը ինչպես էր վայրենի գազանի վերածվում:
«Այս ուսումնասիրությունների ընթացքում իմացա, որ այն հողերը, որտեղ մենք ապրում ենք, իրականում հայերին էին պատկանում: Դա իմ մեջ անտանելի ամոթի զգացում առաջացրեց»:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1603]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2104 դիտում
15:31 03-09-2022
Ընդդիմադիրները մեզ համարում են դավաճան, կարծում են, որ մենք հողերը տվել ենք, ծախել ենք․ Փաշինյան
Այս բաժնից
916 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1072 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել