211652_close_icon
views-count6109 դիտում article-date 18:54 22-04-2014

Երկրում առկա խնդիրների լուծումը պետք է կատարվի երիտասարդների հետ. տեղի ունեցավ «Լիբերալ Ժողովրդական» կուսակցության հիմնադիր համագումարը

Այսօր՝ ապրիլի 22-ին կայացավ «Լիբերալ Ժողովրդական»կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ օրակարգով հաստատվեց կուսակցության կանոնադրությունը, ծրագրային հիմնադրույթները, ընտրվեց քաղաքական խորհուրդն ու կուսակցության նախագահը, որի պատվին արժանացավ Դավիթ Հարությունյանը: Ի սկզբանե նախաձեռնող խմբի գաղափարախոսությունն ու նպատակն էր հիմնել քաղաքական միավորում, որը հստակ լուծումներ գտնի և իրական մեխանիզմներ առաջարկի՝ ստեղծված բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական և քաղաքացիական լայն շերտերում առկա օրհասական խնդիրների հաղթահարելու համար: Գտնում ենք, որ առկա գլոբալիզացիայի զարգացման տեմպերին, միջազգային քաղաքական հարթակում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, պետք է պատասխանել համահունչ ու ժամանակին անհրաժեշտ քայլերով՝ տնտեսապես ու քաղաքականապես հիմնավորված մեխանիզմներով: Մենք վստահ ենք, որ հասարակության պահանջի արդյունքում ձևավորված քաղաքական միավորումը` «Լիբերալ Ժողովրդական» կուսակցությունը, իր գաղափարախոսությամբ, համակիրների ներուժով կարող է կյանքի կոչել հասարակության և մեր պետականության համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր