2443 դիտում
23:22 05-03-2021
Տեղի է ունեցել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը
Սույն թվականի փետրվարի 27-ին«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը:
Ժողովրդավարական համախմբումը, դեռևս որպես նախաձեռնություն, հիմնվել է 2019թ․ ապրիլին։ Սակայն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խորքային փոփոխությունները, Ադրբեջանի կողմից Արցախի գերակշիռ մասի օկուպացիան, ինչպես նաև ՀՀ քաղաքական իշխանության ոչ միայն անկարողությունը երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը, այլ նաև հայկականության և ազգային պետության լինելիությունը հարցականի տակ դնելը, ստիպեցին նախաձեռնության անդամներին վերանայել քաղաքական գործընթացներում մասնակցության իրենց ձևաչափն ու տրամաբանությունը և մուտք գործել ակտիվ քաղաքականություն:Կուսակցությունը քաղաքական խորքային ճգնաժամի այս փուլում հատկապես կարևորում է «ընդդեմ»-ի և մերժողականության հարացույցի փոխարինումը համագործակցության և «հանուն»-ի հարացույցով:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, ելակետ ընդունելով այն հիմնադրույթը, որ պետությունը հայրենիքի դրական-իրավական ձևն է, իսկ հայրենիքը՝ նրա ստեղծագործական, հոգևոր բովանդակությունը, սահմանել է հզոր պետությունը, անկախ հայրենիքը և ազատ անհատը որպես իր գործունեության գերակայություն։ Իսկ որպես գաղափարական հենք սահմանել է․
Հիմնադիր համագումարի ընթացքում ելույթներով հանդես եկան կուսակցության նորընտիր նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, հիմնադիր-անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը, հիմնադիր անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոս Խաչիկյանը, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, «Առաջ, Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանը:
Ժողովրդավարական համախմբումում վստահ են` խորքային ճգնաժամի հենց այս փուլում առավել կարևոր է նոր քաղաքական միավորների ձևավորումը, որոնք, օժտված լինելով բարձր պատասխանատվությամբ, քաղաքական օրակարգ պետք է բերեն նոր գաղափարներ և նոր վարքաբանություն՝ գեներացնելով պետականաշինության և հասարակության վերակառուցման գաղափարապես հիմնավորված նոր մոտեցումներ:
Հիմնադիր համագումարի և ԺՀԿ գործունեության մյուս մանրամասներին ծանոթացեք կից տեսաժապավենից:
Կուսակցության ֆեյսբուքյան էջը` https://www.facebook.com/demconsolidation/:
Հարցերի և առաջարկների համար կարող եք զանգահարել +374 (95) 50 20 50 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստին:

- քաղաքական հարթությունում՝ ազատականությունը.
- տնտեսական հարթությունում՝ սոցիալական մոտեցումը.
- մշակութային հարթությունում՝ պահպանողականությունը:
Հիմնադիր համագումարի ընթացքում ելույթներով հանդես եկան կուսակցության նորընտիր նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, հիմնադիր-անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը, հիմնադիր անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոս Խաչիկյանը, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, «Առաջ, Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանը:
Ժողովրդավարական համախմբումում վստահ են` խորքային ճգնաժամի հենց այս փուլում առավել կարևոր է նոր քաղաքական միավորների ձևավորումը, որոնք, օժտված լինելով բարձր պատասխանատվությամբ, քաղաքական օրակարգ պետք է բերեն նոր գաղափարներ և նոր վարքաբանություն՝ գեներացնելով պետականաշինության և հասարակության վերակառուցման գաղափարապես հիմնավորված նոր մոտեցումներ:
Հիմնադիր համագումարի և ԺՀԿ գործունեության մյուս մանրամասներին ծանոթացեք կից տեսաժապավենից:
Կուսակցության ֆեյսբուքյան էջը` https://www.facebook.com/demconsolidation/:
Հարցերի և առաջարկների համար կարող եք զանգահարել +374 (95) 50 20 50 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստին:
Նմանատիպ նյութեր
3002 դիտում
23:44 23-09-2019
Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9371 դիտում
17:49 01-07-2017
Տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության հերթական համագումարը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»