211652_close_icon
views-count1271 դիտում article-date 20:56 22-04-2014

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի նախագահին՝ «Սևոլ» նավի կործանման առթիվ

Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Փաք Գյոնհեին՝ կորեական «Սևոլ» ուղեւորատար նավի ողբերգական պատահարի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ դպրոցական տարիքի երեխաների: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել Կորեայի նախագահին եւ կորեացի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նմանատիպ նյութեր