2065 դիտում
21:25 22-04-2014
«Հայկյան մրցանակ»-ի արժանացած ուսուցչին Նախագահը երկհարկանի տուն է նվիրել. տեսանյութ
Երևանից 180 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք` սահմանին կպած Կոթի համայնքի ժամանակի հերոսի` Գևորգ Գրիգորյանի կյանքը մի ակնթարթում փոխվեց: Թեև սահմանամերձ համայնքում այստեղ յուրաքանչյուր ապրած օր արդեն հաջողություն է, առավել ևս եթե ոչ միայն ապրում ես, այլևս գործում: Ուրեմն երջանիկ ես: Երջանկության այս բանաձևը իր համար բացահայտեց նաև Կոթիի միակ դպրոցի նորաթուխ ուսուցիչը, որ այստեղ էր եկել Գեղարքունիքից: Եկավ սահման` հակառակորդի դիրքերից մեկ կիլոմետր հեռավորության վրա, դասավանդելու:
Գևորգը դպրոցում դասավանդում է արդեն 3 տարի: Գլուխը կախ, առանց ինքնաերևակայության կամ բարձրաձայնող հայրենասիրության: Ամեն ինչ փոխվեց փետրվարի 21-ին Երևանում:
Այդ օրը Գևորգը անձամբ Նախագահի ձեռքից ստացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մրցանակը, հայրենանվեր գործի համար` դիպլոմ և հայկական արտադրության «Արմթաբ»: Սերժ Սարգսյանը շնորհավորեց, հետո հարցրեց` ամուսնացա՞ծ ես:
Կնվիրի, չի նվիրի, այդ ուղղությամբ նույնիսկ չէր մտածել: Վերադարձավ գյուղ, բոլորին պատմեց, ուրախացավ ու անցավ դասերին: Ապրիլի 17-ին դասերից հետո Գևորգը որոշում է ընկերների հետ նշել ծննդյան 23-ամյակը:
Ծննդյան օրը բազմաթիվ զանգերից ու շնորհավորանքներից մեկը, ասում է Գևորգը, կհիշի ամբողջ կյանքի ընթացքում:
Երկհարկանի ու սեփական հողատարածքով. տունը Գևորգի համար երազանք էր: Մինչև հիմա էլ ասում է` մինչև մեկ ամիս այս տանիքի տակ չքնեմ, չեմ հավատալու, որ իմն է, չնայած փաստաթղթերը ձեռքում են, բանալիները գրպանում, ապագայի մասին ծրագրերը մտքում:
Հիմա արդեն տունը հետզհետե համալրվում է կահույքով: Նվերներ է ստացել բոլորից` մարզպետից, գյուղապետից, համայնքի ղեկավարից: Նրա հաջողության պատմությունը, սակայն միայն իրենը չէ: Այդ օրը փոխեց ամբողջ գյուղի մթնոլորտը: Օրեր անց «Արմթաբ» ընկերությունը 20 պլանշետ նվիրեց Կոթիի դպրոցին: Այժմ համայնքի երեխաների մատները սահում են հայկական արտադրության պլանշետի վրայով:
Ուսուցչի գործը, իհարկե, շահավետ բիզնես չես անվանի, սակայն Գևորգը գործը գնահատում է ոչ թե վարձատրությամբ, այլ դրա կարևորությամբ: Գնահատված լինելը, ասում է Գևորգը, կարևոր է, բայց առաջնային չէ: Եթե այն օգտակար է քո երկրին, կատարվում է բարեխղճորեն, ուրեմն հաջողությունն ապահովված է, գնահատականն էլ չի ուշանա:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26542]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14076 դիտում
20:56 25-02-2017
Արթուր Ալեքսանյանին եւ Հենրիխ Մխիթարյանին շնորհել են «Հայկյան» մրցանակ. ՖՈՏՈՇԱՐՔ
1246 դիտում
23:36 21-02-2014
Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած «Հայկյան» մրցանակաբաշխությանը
Այս բաժնից
997 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
943 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
1000 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ