211652_close_icon
views-count13182 դիտում article-date 12:12 23-04-2014

Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոն` BAIC BJ80. ներկայացվել է ժամեր առաջ

Պեկինում ընթացող հեղինակավոր ավտոշոուի շրջանակներում չինական Beijing Auto ընկերությունը ներկայացրել է BAIC BJ80 ամենագնացը, որի դիզայնը վերցված է տարբեր հայտնի մեքենաներից: Ուրվագիծն հիշեցնում է ճիշտ Mercedes-Benz G-wagen-ը, առջևի լուսարձակները` Land Rover Discovery-ն, իսկ ռադիատորային ճաղավանդակը` Hummer-ն ու Jeep-ը: Ըստ ավտոարտադրողի, նորույթը կառուցված է ռազմական 80 VJ ամենագնացի հիման վրա, որի BAIC BJ80 սերիական արտադրությունը կսկսվի շուտով: Beijing Auto ընկերությունը 2012 թ-ին համաձայնագիր է կնքել Daimler կոնցեռնի հետ, ըստ որի, նա իրավունք է ձեռք բերել օգտագործելու Mercedes-Benz G դասի դիզայնը: Ըստ էության, ավտոմեքենան B80V ռազմական ամենագնացի քաղաքացիական պրեմիում տարբերակն է, որը համալրվել է սարքավորումների հարուստ բազայով և թանկարժեք սրահով: Լուսադիոդային լուսարձակներով G-wagen-ի կլոնը հենվում է 21 դյույմանոց անվասկավառակների վրա, իսկ ամենագնացի V8 շարժիչի ծավալը 4,0 լ է կազմում: Ներկայացնում ենք առաջին լուսանկարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր