1073 դիտում
15:28 23-04-2014
«Թումանյանական հետքերով. Գիքորի արահետը» խորագրով միջոցառում
2014 թ. ապրիլի 19-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվեց ծառատունկով ուղեկցվող հերթական ուսանողական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցեց շուրջ հարյուր վաթսուն մարդ, այդ թվում՝ ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի երիտասարդության ներկայացուցիչներ, լոռեցի մտավորականներ և այլ շահագրգիռ անձիք:
Մասնակիցները նախ այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ծաղինկներ դրեցին նրա հուշարձանին: Այդուհետ այցելեցին Մեծ հայրենականում ընկած դսեղցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որի հարակից տարածքում Կենի տեսակի շուրջ 150 ծառաթփեր տնկեցին: Ծառատունկից հետո մասնակիցները «Գիքորի արահետ» անունը կրող անտառային կածանով քայլերթով այցելեցին Սուրբ Հարություն մատուռ («Ագռավի տապան», 13 դ.), «Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ» վանական համալիր և այլ պատմամշակութային հուշարձաններ:
Միջոցառման ավարտին մասնակիցները Դսեղի մշակույթի տան դահլիճում դիտեցին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
17829 դիտում
13:22 01-04-2015
Ո՞վ էր Թումանյանի Գիքորի նախատիպը՝ քրեական աշխարհի բացառիկ հեղինակությունը
1748 դիտում
18:30 20-09-2021
Հույսի արահետը` 1 տարեկան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1472 դիտում
17:37 26-03-2014
Ամփոփվել է փետրվարի 19-ին մեկնարկած Թումանյանական ամիսը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»