211652_close_icon
views-count1226 դիտում article-date 15:58 23-04-2014

Գորլովկայի քաղաքապետը սպառնալիքների պատճառով հրաժարվում է իր պաշտոնից

Ուկրաինայի Գորլովկա քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Սապունովը հայտարարել է, որ իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։ «Իմ և իմ հարազատների դեմ մահափորձ կատարելու պատճառով հրաժարվում եմ քաղաքապետի, ինչպես նաև «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» պատգամավորի լիազորություններից»,֊ հայտնել է Սապունովը։ Ինչպես նա հայտնել է, ապրիլի 16֊ին 2 մեքենայով անհայտ անձինք շրջափակել են իր մեքենան, որով պետք է մեկներ, սակայն նրանք շփոթել են մեքենաները․ ղեկին նրա ընկերն է եղել։ «Երբ առևանգողները տեսել են, որ դա ես չեմ, շփոթվել են և գնացել»,֊ հայտնել է Սապունովը։

Նմանատիպ նյութեր