Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Երևանի քաղաքապետի տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ են դրել հուշակոթողին ու ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։