211652_close_icon
views-count1367 դիտում article-date 22:15 24-04-2014

Լուկաշենկոն Տուրչինովի հետ քննարկել է Ուկրաինայի արևմուտքի իրադրությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչ, նախագահի պարտականությունները ստանձնած Ալեքսանդր Տուրչինովի հետ քննարկել է Ուկրաինայի արևմուտքի իրադրությունը։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը։ Ապրիլի 24֊ի երեկոյան 2 պետությունների ղեկավարների միջև շտապ հեռախոսազրույց է տեղի ունեցել։ «Ալեքսանդր Տուրչինովը բելառուսական հանրապետության ղեկավարին մանրամասն ներկայացրել է տեղի ունեցող իրադարձությունները»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Տուրչինովի խոսքերի՝ առավել անհանգստություն է առաջացնում Սլավյանսկ քաղաքը, որտեղ ներկայումս կենտրոնացած են զինված ահաբեկիչների հիմնական բազաները։

Նմանատիպ նյութեր