211652_close_icon

Լուկաշենկոն մտադիր է հանդիպել Տուրչինովի հետ

views-count1782 դիտում article-date 23:50 28-03-2014
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահի պարտականությունները ստանձնած Ալեքսանդր Տուրչինովի հետ, հայտնում է ITAR-TASS֊ը։ «Ես Տուրչինովի հետ կապ եմ պաշտպանում, նաև զրուցել եմ ներկայիս կոալիցիայի ներկայացուցիչների, մասնավորապես՝ Վիտալի Կլիչկոյի հետ։ Մոտ ժամանակներս մենք Տուրչինովի հետ կհանդիպենք»,֊ մանրամասնել է Լուկաշենկոն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր կարծիքով, Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի տարածքն է։

Նմանատիպ նյութեր