211652_close_icon
views-count913 դիտում article-date 18:40 24-02-2014

Էշթոնը մտադիր է հանդիպել Տիմոշենկոյի և Տուրչինովի հետ

Կիևում ԵՄ գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը մտադիր է բանակցություններ վարել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի և Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ։ Այս մասին Բրյուսելում հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Բային, փոխանցում է ITAR-TASS-ը։ «ԵՄ գլխավոր հանձնակատարը մտադիր է հանդիպել Կիևի կարևոր նորանշանակ ղեկավարների հետ։ Վերջնական ցուցակը դեռ հստակեցված չէ, քանի որ Ուկրաինայում իրադրությունը շարունակվում է փոփոխվել։ Հստակ ոչինչ չեմ կարող հայտնել»,֊ շեշտել է Բային։ Նրա խոսքերի համաձայն, Էշթոնը ծաղկեպսակ է դնելու նախորդ շաբաթ բռնությունների հետևանքով զոհվածների շիրիմներին։

Նմանատիպ նյութեր