211652_close_icon
views-count1418 դիտում article-date 16:36 25-04-2014

Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 29֊ին կմեկնի Մինսկ, որտեղ երկկողմ հանդիպում կանցկացնի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Նա նշել է, որ 2 երկրների ղեկավարները քննարկելու են արտաքին քաղաքական թեմաներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի իրադրությանը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև ԱՊՀ երկրների հետագա ամրապնդման աշխատանքների և առևտրա֊տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նմանատիպ նյութեր