211652_close_icon
views-count1946 դիտում article-date 13:42 25-04-2014

Երևանի պետական համալսարանի ուսանողներն այցելելու են Արցախ

2006 թվականից սկսած` ամեն տարի Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցները՝ ի դեմս ՈՒԽ-ի, ՈՒԳԸ-ի, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աջակցությամբ այցելում են Արցախ: Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյան խոսքերով` այս տարի Արցախ կատարվելիք այցելության գլխավոր նպատակն է մասնակցել Եղեգնուտի` Պետրոս Ղևոնդյանի անունը կրող միջնակարգ դպրոցում կայանալիք հուշ-ցերեկույթին` նվիրված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի 50-ամյակին: Բացի այդ` համալսարանականները կայցելեն Սրխավենդում գտնվող Պետրոս Ղևոնդյանի անվան զորամաս, որտեղ «Անմահները հրամայում են» ծրագրով հանդես կգան ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ուսանողները: Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև Արցախի պետական համալսարանում անցկացնել գիտաժողով՝ նվիրված զինադադարի 20-ամյակին, այնուհետև ուսանողները կայցելեն նաև Բերձոր` համալսարանական պուրակ, որտեղ կկազմակերպվի ծառատունկ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 95 և ՈՒԽ հիմնադրման 20-ամյակներին: Տեղեկացնենք նաև, որ Արցախ կատարվելիք այցի համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Նմանատիպ նյութեր