211652_close_icon
views-count1331 դիտում article-date 11:11 04-06-2014

Քերին ու Լավրովը կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը Փարիզում հանդիպում կանցկացնեն, որի ժամանակ կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակիին։ Նա նշել է, որ Լավրովն ու Քերին քննարկելու են նաև Սիրիայում մնացած քիմիական զենքի դուրսբերումը։ ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի ԱԳՆ֊ի հանդիպումը նախատեսված է Նորմանդիայում կայանալիք դաշնակից զորքերի ստեղծման 70-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում։

Նմանատիպ նյութեր