1027 դիտում
21:13 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 22-ին Մադրիդում:
«Կասա դե Կանտաբրիա» մշակութային համալիրի սրահում տեղի ունեցավ «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915-1918» խորագրով Մեծ եղեռնը վավերագրած լուսանկարների ցուցահանդեսի բացումը և Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը, որին ներկա գտնվեցին բազմաթիվ պաշտոնյա անձիք, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, համալսարանների դասախոսներ, հայ և ազգային այլ փոքրամասնությունները ներկայացնող համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ: Բանախոսեցին իսպանացի նշանավոր գրող, լրագրող, հրապարակախոս, հայազգի մեծ բարեկամ Խոսե Անտոնիո Գուռիարանը, «Մադրիդի հայեր» ասոցիացիայի ղեկավար Կարեն Մարդանյանը, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, որն իր խոսքում վստահություն հայտնեց, որ հեռու չէ այն օրը, երբ Իսպանիան, ժողովրդավարության սկզբունքներին և համամարդկային արժեքներին հավատարիմ այլ երկրների շարքում, նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կդատապարտի այն և կոչ կանի Թուրքիային չժխտել Օսմանյան կայսրության կողմից հայ ազգի և մարդկության դեմ գործած հանցանքը: Միջոցառման ավարտին ցուցադրվեց BBC գործակալության նկարահանած «Հայոց Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը՝ իսպաներեն լեզվով:
Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ հոգևոր արարողություններ, ծաղկեպսակների տեղադրում, մոմավառություն, երթեր և ցույցեր տեղի ունեցան Բարսելոնա, Վալենսիա և Ալիկանտե քաղաքներում:
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
17:38 28-04-2016
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Իսպանիայում
596 դիտում
20:02 19-05-2015
Իսպանիայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով
825 դիտում
18:32 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
655 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար