780 դիտում
18:32 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, Բուլղարիայի նախկին վարչապետ Ռենետա Ինջովան, ՀԸԲՄ ատենապետ Սոնյա Ավագյանը, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ զետեղեցին Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Տեր Աբգար Վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն, որից հետո ելույթով հանդես եկավ դեսպան Սհոյանը, որը, մասնավորապես, դատապարտելով ժխտողականության, իրական փաստերը խեղաթյուրելու և նենգափոխելու քաղաքականությունը, շեշտեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը' ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով: ՀՀ դեսպանը ընդգծեց վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունների ընդունման կարևորությունը Բուլղարիայի չորս քաղաքների համայնքային խորհուրդների կողմից:
Հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում և Սլիվենում:
Նմանատիպ նյութեր
1496 դիտում
19:12 27-04-2016
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Բուլղարիայում
970 դիտում
21:13 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում
Այս բաժնից
607 դիտում
10:17 27-10-2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
529 դիտում
10:04 27-10-2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դետրոյթում հանդիպումներ է ունեցել
1459 դիտում
09:51 27-10-2024
Առաջիկա օրերին սպասվում են գազամատակարարման ընդհատումներ