211652_close_icon
views-count1160 դիտում article-date 23:24 25-04-2014

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիետնամում

Ապրիլի 24-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ զետեղեցին Հո Շի Մինի դամբարանին կից գտնվող անմար կրակի մոտ: Այնուհետև ելույթով հանդես եկավ ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը: Ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դերը ապագայում նմանատիպ ոճիրների կանխարգելման համար՝ ՀՀ դեսպանը կարևորեց քաղաքակիրթ մարդկության վճռականությունն ու միասնականությունը պատմական արդարության վերականգնման և ժխտողականության դեմ պայքարի հարցերում:

Նմանատիպ նյութեր