1741 դիտում
10:42 26-04-2014
«Տոնուս»-ից խաբված բնակարանատերերը անելանելի վիճակում են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր շարունակում են մնալ անելանելի վիճակում: Բնակիչների խոսքով՝ «Արցախբանկ»-ից իրենց խոստացել են, որ ապրիլի վերջին կզանգեն և կկանչեն հանդիպման: «Մեզ ասել են, որ սպասեք: Մենք էլ սպասում ենք, որ տեսնենք, թե ինչ են ասելու: Դրանից հետո, եթե բանկի առաջարկները մեզ չբավարարեցին, ապա կտրուկ քայլերի կգնանք: Հոգնել ենք, հիասթափվել, հույս չունենք և ոչ մեկին չենք հավատում: Սպասողական վիճակում ենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տխուր ասաց տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ տուժած քաղաքացիները հանդիպել էին նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին, ով խոստացել էր, որ կզբաղվի այս հարցով: Սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1928 դիտում
10:47 29-03-2014
«Տոնուս»-ից խաբված բնակարանատերերին ճակատագրական հանդիպում է սպասվում. Ժողովուրդ
1655 դիտում
10:03 25-03-2014
«Տոնուս»-ից խաբվածները որոշել են հանդիպել նախագահի վերահսկողության ծառայության պետին. Ժողովուրդ
2728 դիտում
10:51 21-02-2015
«Տոնուս»-ի գործով դրական տեղաշարժ կա. Ժողովուրդ
Այս բաժնից
1261 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2326 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»