1315 դիտում
17:07 26-04-2014
ԱԻՆ-ը զգուշացնում է. սպասվում է սակավաջուր տարի
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված գետերի գարնանային վարարումների, ջրամբարների ջրալցվածության և Սևանա լճի մակարդակի վերաբերյալ ճշգրտված կանխատեսումներին:
Բանախոսներն էին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը և նույն ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, որոնք ներկայացրեցին 2014 թ. գետերի գարնանային վարարումների և մայիս ամսին սպասվող եղանակի կանխատեսումների արդյունքները:
Բացման խոսքում ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը նշեց, որ այս տարի մեզ սպասում է ջրի պակասի սպառնալիք:
- Ներկայիս հիդրոօդերևութաբանական պայմանները ստիպում են ավելի լուրջ մոտենալ ջրօգտագործման հարցերին,- ասաց Լ. Ազիզյանը,- տեղումները նորմայից քիչ են գրանցվել, օդի ջերմաստիճանը` բարձր, իսկ ձյան ծածկույթի բարձրությունը զգալի քիչ է նորմայից: Գետերի ելքերը նույնպես նորմայից ցածր են, և սա նշանակում է, որ մենք պետք է ոռոգման համար նախատեսված ջուրը հնարավորինս խնամքով օգտագործենք, որովհետև տարին սակավաջուր է լինելու:
Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լ. Ազիզյանն անդրադարձավ նաև Սևանա լճի մակարդակի մասին կանխատեսումներին.
- Հիմք ընդունելով սպասվող եղանակային պայմանների և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումների ճշգրտումները, լճի մակերևույթից գոլորշացման նորմատիվային մեծությունները, ինչպես նաև այն, որ Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխման ենթակա ջրի քանակը նախատեսվում է 120 մլն խմ, իսկ «Սևանի մասին» ՀՀ օրենքի համաձայն` լճից ջրառը ոռոգման նպատակով թույլատրվում է առավելագույնը 170 մլն խմ, 2014թ. հուլիսի 1-ին 2014թ. ապրիլի 1-ի համեմատությամբ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 20-25 սմ-ով՝ 1900.40-1900.45 մ սահմաններում, իսկ 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.11-1900.16մ սահմաններում, որը լավագույն դեպքում կհամապատասխանի 2014 թ. հունվարի 1-ի մակարդակին, կամ դրանից 5-7 սմ ցածր:
Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գ. Սուրենյանը խոսեց առաջիկայում սպասվող եղանակի մասին.
- Այսօր և վաղը հանրապետության տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Տարբեր շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում:
Ասուլիսի ավարտին Ն. Գրիգորյանը ևս մեկ անգամ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր համաքաղաքացիներին զգոնության կոչ արեց` հորդորելով խնայողաբար վերաբերվել ոռոգման ջրի պաշարներին` ջրի սակավության պայմաններում հնարավոր վնասները նվազեցնելու համար:
Նմանատիպ նյութեր
1562 դիտում
13:44 07-08-2021
Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել. Արցախում ջրամատակարարման խափանումներ են սպասվում
1282 դիտում
15:03 18-09-2014
ՀՀ կառավարությունն Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքները սակավաջուր է հայտարարել
7803 դիտում
14:36 20-09-2019
Հանգստյան օրերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ԱԻՆ-ը զգուշացնում է ուժգին քամու պոռթկումների մասին
Այս բաժնից
805 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը