1617 դիտում
16:13 26-04-2014
Կառավարության 90 տոկոսն այսօր կձևավորվի. Հովիկ Աբրահամյան
Այսօր կառավարության կազմը 90 տոկոսով կձևավորվի: Այդ մասին այսօր ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողների հարցին, թե ըստ նրա՝ Գալուստ Սահակյանն արժանի՞ թեկնածու է ԱԺ նախագահի պաշտոնին, վարչապետը հարցրեց, թե ինչու են կարծում, որ հենց ինքն է առաջադրվելու ԱԺ նախագահի պաշտոնում: Միաժամանակ ավելացրեց, որ նիստի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրի և իրենք կքվեարկեն:
Հ. Աբրահամյանը նաև նշեց, որ հարգում է լրագրողներին, սակայն խնդրեց իրեն ժամանակ տալ, որից հետո նոր միայն կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին: Նա ասաց, որ ներկա պահին քառյակի հետ աշխատում են և ցանկանում են դրական լուծումներ գտնել ժողովրդի համար:
Լրագրողների դիտարկմանը, թե պարտադիր կուտակայինի մասին օրենքը դեֆակտո կասեցվել է, սակայն պահումներ են արվելու, արձագանքեց. «Ո՞վ է ասում. նախագիծը կներկայացվի և կտեսնեք, որ նման բան չկա»: Ի դեպ, ՀՀԿ գրասենյակի բակը մարդաշատ էր: Ժամանեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը, և ԳՄ նիստն արդեն սկսվել է, որին կհաջորդի խորհրդի նիստը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
649 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար