211652_close_icon
views-count4522 դիտում article-date 13:36 08-05-2014

Նոր կառավարության ծրագիրն իրատեսական է լինելու. Հովիկ Աբրահամյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ նորակազմ կառավարության առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. ««Կառավարությունն ամբողջովին ձևավորվել է, և ես շնորհավորում եմ բոլորիս: Մենք աշխատում ենք ծրագրի վրա, պետք է քսան օրվա ընթացքում այն ներկայացնենք Ազգային Ժողով: Ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Ես տեղյակ եմ քննարկումների արդյունքներից, որոնք պարոն Գևորգյանը պարբերաբար զեկուցում է: Ես համոզված եմ, որ ԱԺ ներկայացվող ծրագիրն իրոք իրատեսական է լինելու և կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման համար: Մեր ճանապարհները կբաժանվեն կառավարության այն անդամից, ով չի կատարի ներկայացված ծրագիրն ու արդյունավետ չի աշխատի, անկախ նրանից, թե մենք ինչքան ժամանակ ենք միասին աշխատել»: Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը: Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. մայիսի 12-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ և քննարկել մոտ երեք տասնյակ հարց: Օրակարգի առաջին կետով շարունակվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ նախագահի ս.թ. ապրիլի 30-ի հրամանագրով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը վերակազմակերպվել է և միացվել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Կառավարությունն իր նիստում միաձուլման ձևով վերակազմակերպել է նախարարության և ՊԵԿ-ի աշխատակազմերը, հաստատել վերակազմակերպված պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը:

Նմանատիպ նյութեր