211652_close_icon
views-count8764 դիտում article-date 16:57 26-04-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում երկինք բաց թողեց աղավնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ՝ հանդիսապետությամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավադարդ արքեպիսկոպոս Կճոյանի: Ինչպես պատարագից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատարագին ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը և Արցախի հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի ունեցավ հոգևոր ազգային միջոցառում՝ երգ ու պար, մանկական նկարչական մրցույթ, խեցեգործական իրերի ցուցահանդես վաճառք, մատաղի օրհնություն և բաժանում: Նշենք, որ այս օրը համարվում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման ու հիշատակման օր և այդ օրը Սուրբ Հովհաննես եկեղեցու համար համարվում է ուխտի օր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ի բարօրություն հայ ժողովրդի ու եկեղեցու ու պետականության բարօրության՝ վարչապետի գլխավորությամբ հյուրերը երկինք բաց թողեցին աղավնիներ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+

Նմանատիպ նյութեր