211652_close_icon
views-count1318 դիտում article-date 16:39 26-04-2014

Հռոմի պապը հանդիպել է Արսենի Յացենյուկի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I֊ը հուսով է, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի։ Այս մասին նա ասել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ՝ նվիրելով նրան գրիչ, փոխանցում է ITAR-TASS-ը։ «Հուսով եմ, այս գրչով կստորագրվի խաղաղ կարգավորման համաձայնագիր»,֊ ասել է Ֆրանցիսկոս պապը, ով բազմիցս հրապարակային քարոզների ժամանակ աղոթել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար։ Ըստ Վատիկանի մամլո ծառայության տվյալների՝ նրանց հանդիպումը մի քանի րոպե է տևել։ Ըստ ԱՆՍԱ գործակալության հաղորդման՝ Յացենյուկն ընդհատում է Հռոմում իր այցը Ուկրաինայում տեղի ունեցող իրադրության պատճառով։

Նմանատիպ նյութեր