211652_close_icon
views-count12472 դիտում article-date 16:37 27-04-2014

Ողբերգական դեպք՝ Երևանում. քարի արտադրամասում հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդի դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում, 1-03 շտապօգնության հերթապահ խումբն ահազանգ է ստանում, որ Աերացիա թաղամասի Շիրակի 92/1 հացեում վատացել է մի երիտասարդ տղայի ինքնազգացողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բրիգադը ժամանելով նշված վայր պարզում է, որ երիտասարդը մահացել է: Նրանց կանչով նշված հասցե են ժամանում ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժանմունքի պետ Հրաչ Խոսդեղյանի գլխավորությամբ: Պարզվում է, որ մահացածը Երևանի Երկաթուղայինների 1-ին փողոցի բնակիչ 25-ամյա Հենրիկ Սիմոնյանն էր, ով աշխատում էր նշված հասցեում գործող Օրեստո քարի արտադրամասում: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Նելսոն Մուրադյանի գլխավորությամբ: Տեղում են նաև դատական բժիշկն ու փորձագետը: Մինչ հանկարծամահ լինելը երիտասադն արտադրամասում իր աշխատանքային ընկերների հետ ընդմիջում է արել, որից հետո հայտնել է, որ իրեն վատ է զգում և ուզում է հանգստանալ, ու կարճ ժամանակ անց ընկերը նրան հայտնաբերել է մահացած: Ֆոտոլրագրողի տեղեկություններվ Հ. Սիմոնյանը նախկինում ավտովթարի է ենթարկվել և սրտի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր