Ստավրոպոլի մարզում 2 գրոհային է սպանվել․ ՆԳՆ
Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի մարզում իրավապահ մարմինների աշխատակիցները 2 ենթադրյալ գրոհայինների են սպանել։ Այս մասին հայտնել է Հյուսիս֊Կովկասյան դաշնային շրջանի ՆԳՆ վարչությունը, փոխանցում է BBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Ստեպնովսկի շրջանում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ոստիկանները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան,երբ մեքենայում նստած տղամարդը կրակ է արձակել։
Նրանք սպանվել են պատասխան կրակոցների արդյունքում։ Ներկայումս ոստիկանները պարզում են նրանց ինքնությունը։
Ըստ RIA Novosti գործակալության հաղորդման՝ ոսռտկաններից մեկ կոնտուզիայի է ենթարվել։