211652_close_icon

Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

views-count409 դիտում article-date 15:52 19-04-2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը երկու կողմերի ջանքերի արդյունք է, և փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի վերջնական փուլը։

«Հիմա ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից։ Երբեմն հայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու իրենց մտադրության մասին։ Սակայն մանրամասները, օրինակ՝ թե ինչ փոփոխություններ են քննարկվում, անհայտ են», - ասել է նա։

Նմանատիպ նյութեր