Պտտահողմի հետևանքները. տեսանյութ
Ամերիկյան Արկանզաս նահանգի կենտրոնական մասով պտտահողմ է անցել, որի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել:
60 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, փոթորիկն ավիրել է 15 շինություն:
Պտտահողմը վնասել է նաև ԱՄՆ ռազմաբազայի տարածքը, որտեղ վնասվել է 100 շինություն: Արկանզասի նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել:
Օդերևութաբանները տեղումների ուժեղացում են կանխատեսում:
Ներկայացնում ենք երկնքից տեսանկարած տեսանյութը: