1405 դիտում
17:11 28-04-2014
Հայ բռնցքամարտիկները հաջող ելույթներ են ունեցել միջազգային մրցաշարերում
Այս օերին բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մասնակցում էր Բելգրադում և Պոդգորիցայում տեղի ունեցող միջազգային մրցաշարերին: Կաշվե ձեռնոցի մեր ուժեղագույն մարզիկները բավականին հաջող են հանդես եկել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 11 մեդալ, որոնցից 4-ը՝ ամենաբարձր հարգի :
Պոդգորիցայում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը: 75 կգ քաշային Գոռ Ջևելիկյանը և 91 կգ քաշային Նարեկ Մելքոյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը արժանացել է բրոնզե մեդալի:
Ի դեպ, Պոտգորիցայի միջազգային մրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել Արման Դարչինյանը, ով իր բոլոր մենամարտերում տպավորիչ հաղթանակներ է տոնել:
Բելգրադում ոսկե մեդալ են նավճել և պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Այս մրցաշարում Արմանը ճանաչվել է նաև լավագույն մարզիկ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը գրավել են 2-րդ տեղը, իսկ 60 կգ քաշային Արթուր Վարդանայնը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
Հայ մարզիկները Հայաստան կվերադառնան այսօր՝ ապրիի 28-ին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
2287 դիտում
20:33 22-03-2022
Հայ բռնցքամարտիկները փայլուն ելույթներ են ունեցել Մեքսիկայում
1390 դիտում
19:54 09-09-2014
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Մախաչկալայի միջազգային մրցաշարում
1352 դիտում
16:01 21-04-2014
«Մերոնք դրսում». Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հաջող ելույթներ ունեցան իրենց ակումբներում
Այս բաժնից
2818 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2341 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2638 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ