211652_close_icon
views-count9007 դիտում article-date 00:24 30-04-2014

Երևանում բնակարանի հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տանտիրոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցի թիվ 65 շենքի 28-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել, իսկ տանտերը չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատները` 4 մարտական հաշվարկով և հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքով: Հրդեհը մարելուց հետո բնակարանում հայտնաբերվել է 60-ամյա Արամ Մելքոնյանի դին: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Հրշեջների կանչով ժամանել են նաև էլեկտրոցանցի և գազի ծառայության աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես հոսանքազրկել են շենքը, իսկ գազի ծառայողները շենք սնուցող գազախողովակը ժամանակավորապես փակել են: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի փորձաքննության արդյունքներից հետո: Տեղում աշխատում էր նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի բաժնի քննչական խումբը, փորձագետն ու դատական բժիշկը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր