13089 դիտում
00:44 30-04-2014
Խոշոր ավտովթար Ծաղկաձորի ճանապարհին. բախվել են Toyota Corolla-ն ու Lexus-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ ՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ 28-ամյա Գրիգոր Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի 861 ԼՕ 43 համարանիշի և Երևանի բնակիչ 19-ամյա Վաղինակ Պետրոսյանի վարած Lexus մակնիշի 04 PP 040 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և Ծաղկաձորի ջոկի հրամանատար Պետրոս Մաթևոսյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչն ու փորձագետը:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները, որոնք բախման հետևանքով դուրս են եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում, քարշակի միջոցով տեղափոխվելու են ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+